Հարգելի աշխատանք փնտրող, 2012թ.-ից գործող ԱՍՊԱ կադրային կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ  կազմակերպությունը համագործակցելով  մի շարք պետական կառույցների, մեծաքանակ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, արտադրությունների, կազմակերպությունների և ներկայացուցչությունների հետ' ՀՀ և ԼՂՀ տարածքում, ինչպես նաև ՌԴ-ում, մենք ձեռք ենք բերել վստահելի և կայուն գործընկերներ: Սիրով պատրաստ ենք աջակցել նաև սկսնակ բիզնեսներին` տրամադրելով բանիմաց կադրեր, որոնք կայուն հիմք կդնեն նոր կառույցներին:  Կադրային կենտրոնն իր փորձառու, հմուտ և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ ունի բացարձակ առավելություն՝ աշխատանք գտած մարդկանց քանակական առումով: Գործակալության գերխնդիրներից մեկն է նաև կոտրել հասարակության մոտ կադրային կենտրոնների նկատմամբ ունեցած կարծրատիպերը, որոնք մեծ հիասթափության պատճառ են դարձել: Մենք կարևորում ենք յուրաքանչյուրիդ կարծիքը, և գնահատում  ձեր ժամանակն ու միջոցները:  

  Հաշվետու լինելով մեր կատարած աշխատանքների վերաբերյալ,ցանկանում ենք ներկայացնել մեր ձեռքբերումների մասին:
Երբ կատարում ես որևէ աշխատանք, ձգտում փոխել սխալ արմատներ և հիմք ունեցող որևէ  երևույթ՝ անշուշտ դժվարություններն ահռելի են լինում, երբեմն անհաղթահարելի թվում:Սական մենք կարողացանք որոշ չափով , բայց այնուամենայնիվ կոտրել հասարակության մեջ արմատացած անվստահությունը գործակալությունների նկատմամբ, իսկ գործատուների մոտ ձևավորվել հատուկ վերաբերմունք ու ուշադրություն: Հետևաբար Ամենաթանկ ձեռքբերումը մեզ համար դա Բարի Համբավն է: Մենք պատրաստ ենք օգնել մարդկանց գտնել աշխատանք, չփնտրել սփոփանք ու հավատ օտար ափերում: 
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր վստահել են մեզ, գնահատել մեր կատարած աշխատանքը: Հիշեք, որ մենք միշտ ձեր կողքին ենք...

ՀԱՎԱՏ, ՈՒԺ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՄԱՂԹՈՒՄ 

2013 թվականից կենտրոնը հանդիսանում է  ՀՀ Գործատուների Միության անդամ:

 

  • Խորհրդատվություն՝ աշխատանքի ճիշտ ընտրության հարցում,
  • Մատչելի պայմաններ,
  • 1 տարի ժամկետով կնքվող պայմանագիր,
  • Անսահմանափակ քանակով տրամադրվող հայտեր,
  • Ամեն օր թարմացվող բազա,
  • Ուղեգրերի տրամադրում նաև հեռախոսի միջոցով,
  • Խիստ գաղտնիության ապահովում,
  • Պրոֆեսիոնալ և հոգատար մոտեցում յուրաքանչյուրին...
       
    Եվս մի շարք սկզբունքներ, որոնց շնորհիվ մենք վաստակել ենք վստահություն, իսկ  բազմաթիվ մարդիկ ունեն աշխատանք...
    Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար

    Հիշեք, որ ՄԵՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԵՆՔ, ԵՐԲ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԱՇԽԱՏԱՆՔ